Բավ է պառակտվել
21-03-2014 11:45

Փոխգնդապետին սպանել է կացինով

ՌԴ ՔԿ-ի տարածաշրջանային վարչությունը հայտնում է, որ Յակուտիայի իրավապահները ոստիկանի սպանության կասկածյալին են ձերբակալել: Ոստիկանության սպային սպանելիս կիրառվել էր դանակ եւ կացին: 25-ամյա կասկածյալը հսկողության տակ է: 2014թ. մարտի 18-ին Յակուտսկում ՆԳՆ փոխգնդապետի դին էր հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով: «Նույն օրը հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր 25-ամյա գործազուրկ երիտասարդ», - ասված է մամուլի հաղորդագրությունում: Հարցաքննության ժամանակ նա հայտնել է, որ հարբած վիճակում վիճել է զոհի հետ, հետո դանակով ու կացնով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»: Ոստիկանը տեղում մահացել էր, չարագործը մարմինը թաքցրել էր տան մոտի փայտե շինությունում եւ հանցանքի հետքերը քողարկելու միջոցներ ձեռնարկել: Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 1105 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Չորեքշաբթի օրը ենթադրյալ մարդասպանին մեղադրանք է ներկայացվել: