Բավ է պառակտվել
25-09-2014 16:52

Մոսկվայում ձերբակալվել են հայեր՝ զինված հարձակման հետևանքով

Մերձմոսկվայում չորս հայաստանցիներ են ձերբակալվել՝ Կալուգայի շրջանի բանկերից մեկի վրա զինված հարձակման և 18 մլն ռուբլի հափշտակելու կասկածանքով, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Ըստ իրավապահների՝ զինված կողոպուտը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսին:
Ձերբակալվածների առնչությամբ նշվում է, որ նրանք ծնունդով Հայաստանից են, 36 - 44 տարեկան:
Հարուցվել է քրեական գործ՝ ավազակային գործունեության հոդվածով, որով նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: