Բավ է պառակտվել
26-06-2014 10:23

Ռուսաստանն ուժեղացրել է անվտանգության միջոցներն` ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների

Ռուսաստանն այժմ ընդունում է անհրաժեշտ բոլոր միջոցներն` ի պատասխան ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ուժեղացնելուն, հայտարարել է դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Անվտանգության նոր պայմաններում ՆԱՏՕ-ի` իր ռազմական ներուժն ուժեղացնելու վերաբերյալ ձեւակերպումները չպետք է ոչ ոքի մոլորության մատնեն: Այդ ծրագրերի իրական ուղղվածությունը ակնհայտ է, եւ արդեն այժմ մենք ընդունում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները` մեր անվտանգությունը հուսալի ապահովելու համար», — ասել է Գրուշկոն` մեկնաբանելով նախօրեին Բրյուսելում ավարտված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի արդյունքները:

«Դաշինքում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դեմ ուժի ցանկացած փորձ միայն կթուլացնի իրենց սեփական անվտանգությունը», — ընդգծել է դիվանագետը:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ դաշինքի գործնական համագործակցության սառեցումը ամենից առաջ վնաս կհասցնի անվտանգության ընդհանուր սպառնալիքների դեմ միջազգային ջանքերին: