Բավ է պառակտվել
23-07-2014 10:45

Ռուսաստանը և Չինաստանը թույլ կտան մարդկությանը ողջ մնալ

Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդությունը թույլ կտա մարդկությանը ողջ մնալ նոր աշխարհում, հայտարարել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:

«Ռուսաստանը և Չինաստանը պետք է գլխավորեն նոր աշխարհը, ինչը թույլ կտա մարդկությանը ողջ մնալ, եթե մինչ այդ իմպերիալիզմը չսանձազերծի միմյանց ոչնչացմանն ուղղված հանցավոր պատերազմ»,- ասել է Կաստրոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հավանայում Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի և նրա կրտսեր եղբայր Ռաուլի հետ, ով վերջին մի քանի տարիներին երկրի կառավարության և պետական խորհրդի ղեկավարն է:

Պուտինը հանդիպումն անվանել է «շատ հետաքրքիր» և ասել, որ իրենք Ֆիդել Կաստրոյի հետ շոշափել են «նաև երկկողմ խնդիրներ, արժութային շուկաներում դրությունը, գյուղատնտեսության զարգացումը»:

Ավելի ուշ Ֆիդել Կաստրոն իր զայրույթն էր արտահայտել Պյոտր Պորոշենկոյի «հակառուսական, հակաուկրաինական և իմպերիալիստական կառավարության» գործողությունների առնչությամբ, որոնք, իր կարծիքով, հանգեցրել են մալայզիական Boeing-ի կործանմանը։