14-08-2014 16:00

Դեպի Ուկրաինա ուղղված ռուսական ավտոշարասյունն անհետացել է

Դեպի Ուկրաինա ուղղված ռուսական ավտոշարասյունը, որը հումանիտար օգնություն էր տանում, անհետացել է անհայտ ուղղությամբ:
Ուկրաինաի նախագահի խորհրդական Սերգեյ Կունիցինը հայտնել է, որ Ռուսաստանից մարդասիրական օգնություն ընդունելու վերաբերյալ Ուկրաինայի բոլոր պահանջները չեն ընդունվել:

Նույն պաշտոնյան ասել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ավտոշարասյունը բաժանվել է մի քանի հատվածների և անհետացել:
Կունիցինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցելուց հետո Կիևում որոշել են, որ օգնությունը պետք է ստուգվի, ապա միայն թողնվի Ուկրաինայի տարածք:

Աղբյուրը նշում է, որ անգամ միջազգային կառույցները հստակ չգիտեն ռուսական օգնության երթուղին: Ավելի վաղ նույն բեռի առիթով իրենց կարծիքներն էին հայտնել Ֆրանսիան և հենց Ուկրաինան: