Բավ է պառակտվել
06-02-2014 11:45

Ռուսաստանը պետք է իրականացնի միջազգային կոնվենցիաները՝ հարգելով համոզմունքներ ունենալու մարդկանց իրավունքները

Ռուսաստանում նույնասեռականներին պաշտպանողների թիվը զգալիորեն աճում է: Ավելի քան 200 գրողներ ողջ աշխարհից իշխանություններին կոչ են արել փոխել նույնասեռականություն քարոզելու և հավատացյալների զգացմունքների մասին օրենքը:
Բաց նամակը հրապարակվել է այսօր, նամակում գրված է.
՛՛Մենք ՌԴ իշխանություններին կոչ ենք անում փոխել այդ օրենքները, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը: Ռուսաստանը պետք է իրականացնի միջազգային կոնվենցիաները՝ հարգելով համոզմունքներ ունենալու և դրանք արտահայտելու, կրոնի ազատության, այդ թվում՝ չհավատալու իրավունքը և ստեղծի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր քաղաքացիները կկարողանան օգտվել ազատ արտահայտվելու և իրենց կարծիքը հայտնելու իրավունքից՛՛:
Նամակի տակ ստորագրել են 200 գրողներ, 30 երկրներից:
Ոչ ավանդական սեռական հարաբերությունները անչափահասների շրջանում քարոզելուն դեմ օրինագիծը Ռուսաստանում ընդունվել է 2013թ.-ին, իսկ հավատացյալների մասին օրենքը՝ ավելի վաղ: