Բավ է պառակտվել
27-02-2014 10:40

ՌԴ մարտական պատրաստվածությանը կմասնակցեն զորքերի 150 հազար ներկայացուցիչներ

ИТАР-ТАСС գործակալությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով հայտնում է, որ ՌԴ Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների զորամասերն ու միավորումները, մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով, սկսել են լայնամասշտաբ տեղաբաշխումը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը 2014թ.-ի փետրվարի 26-ից իրականացնում է Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների և օդուժի մարտական պատրաստվածության մակարդակի անսպասելի ստուգում։

Ստուգմանը մասնակցում են տարբեր զորքերի շուրջ 150.000 ներկայացուցիչներ։ Օգտագործվելու է 90 ինքնաթիռ, 120 ուղղաթիռ, մինչև 880 տանկ, ավելի քան 1200 միավոր տեխնիկա, մինչև 80 նավ։

Ստուգումների առաջին փուլի հիմնական խնդիրը լինելու է հրամանատարների և շտաբերի գործողությունների գնահատումը։