Բավ է պառակտվել
21-03-2014 09:11

ԵՄ-ն ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, արդյունքում այժմ սահմանափակումներ կկիրառվեն 33 անձանց դեմ

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հայտարարել է այն մասին, որ Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել՝ ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ղրիմում այդ երկրի քաղաքականության բերումով:
Համաձայն այդ պատժամիջոցների, այժմ սահմանափակումներ կկիրառվեն ոչ թե 12, այլ 33 անձանց դեմ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ նոր ցուցակում ինչպես ռուսաստանցիներ, այնպես էլ ղրիմցիներ կան: Նա հրաժարվել է այլ մանրամասներ հրապարակել: Նախկինի պես նախատեսվում է սառեցնել այդ անձանց հաշիվները և արգելել նրանց մուտքը Եվրամիության երկրներ:
Դրանից բացի, հետաձգվել է ԵՄ- Ռուսաստան գագաթնաժողովը, որը պետք է կայանար հունիսին Սոչիում, ինչպես նաև այլ՝ երկկողմ հանդիպումներ:
ԵՄ-ն սահմանել է նաև տնտեսական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Ռուսաստանի դեմ, եթե իրավիճակն Ուկրաինայում վատթարանա: Այս մասին խնդրանքով եվրոպացի պաշտոնյաները դիմել են Եվրոպական հանձնաժողովին:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե է անցկացվեց, ըստ որի արդյունքների՝ թերակղզին դուրս է եկել Ուկրաինայի կազմից ու միացել Ռուսաստանին։ Իսկ ահա մարտի 18-ին Ռուսաստանն ու Ղրիմը համաձայնագիր են ստորագրել, որով Սևաստոպոլը ևս ներառվել է ՌԴ կազմում։