07-03-2014 20:30

Ռուսաստանի ԱԳՆ. «Ռուսաստանը չի ընդունի սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն»

Ուկրաինայի հարցով Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, Ռուսաստանը չի ընդունի սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: «Այս նուրբ պահին, երբ միջազգային հանրությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ որոշում գտնելու համար, Եվրամիությունը զբաղեցրել է խիստ ապակառուցողական դիրքորոշում՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ համագործակցությունից մեր երկրների համար կարևոր ուղղություններով»,- հայտարարել են ԱԳՆ-ից:
Նախարարությունից ասել են, որ Ռուսաստանը «չի ընդունի պատժամիջոցների և սպառնալիքների լեզուն» և նշել են, որ «դրանք գործնական իրականացման դեպքում չեն մնա անպատասխան»:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Եվրամիությունը կարող է սառեցնել ակտիվները և չեղյալ հայտարարել Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով: