Բավ է պառակտվել
21-12-2013 11:40

Ռուսասատնում կարող է վերկանգնվել մահապատիժը

Չնայաց Ռուսաստանում 1999թ. մահապատիժը փոխարինվել էր 5-25 տարվա ազատազրկմամբ, ՌԴ խորհրդարանի պատգամավոր, ՌԼԴԿ անդամ Ռոման Խուդյակովն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է Ռուսաստանում ահաբեկչության, մանկապղծության, թմրամոլության դրդելու և մարդկանց զանգվածային մահվան հանգեցրած ավտովթարների համար մահապատիժ սահմանել։ Մասնավորապես, մանկապղծության համար մահապատիժն առաջարկվում է այն պատճառով, քանզի Ռուսաստանն աշխարհում մանկապիղծների թվով առաջատարն է։ Զանգվածային մահվան հանգեցրած ավտովթարների դեպքում պատիժը նախատեսվում է հետևյալ դեպքերում. Կարգավարների սխալ, մեքենագործների անփութություն, տրանսպորտային միջոցների մաշվածություն, տրանսպորտային միջոցների ղեկավարման սխալներ, վարորդների սխալներ և այլն։ Թմրամոլության դրդել ասելով նկատի են առնվում թմրանյութերի օգտագործման ցանկություն առաջացնելուն ուղղված կանխամտածված գործողությունները։ Խստագույն պատժից չեն կարող խուսափել նաև 16 տարեկանը լրացած անձինք, կանայք և արտասահմանյան քաղաքացիները: Միաժամանակ, դատական սխալներից խուսափելու համար առաջարկվում է մեղադրյալներին դատավճռի բողոքարկման համար հնգամյա ժամկետ հատկացնել։