Բավ է պառակտվել
23-05-2014 11:50

Չինաստանի համար գազի գինն ավելի քան 350 դոլար է.«Գազպրոմ»

«Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարել , որ բնական գազի գինը, որն ընկերությունը կմատակարարի Չինաստան, 1.000 խորանարդ մետրի համար 350 դոլարից ավելի է, գրում է ria.ru-ն: «Օ՜, էն էլ ինչպես»,- ասել է Մեդվեդևը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք գազի գինը 1.000 խորանարդ մետրի համար 350 դոլարից բարձր է: Վերլուծաբանների գնահատականները Չինաստանի համար գազի վերաբերյալ տատանվում են 350-ից 390 դոլարի միջև։ Ալեքսանդր Մեդվեդևը նաև հայտնել է, որ «Գազպրոմը» նախապես համաձայնեցրել է Չինաստանի հետ 25 միլիարդ դոլարի կանխավճարի չափը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմն» ու չինական CNPC-ն չորեքշաբթի պայմանագիր են կնքել Չինաստան տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու մասին: