Բավ է պառակտվել
17-01-2014 09:46

Ռուսասատանը խստացնում է համացանցի վերահսկողությունը

Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ պաշտոնական Մոսկվան խստացնում է երկրում սոցկայքերի վերահսկողությունն ու արգելափակում բացասական գրառումները, գրում է Deutsce Welle: Օրենքն ուժի մեջ է մտնում փետրվաարի մեկից և հնարավորություն է տալիս ռուսական իշխանություններին Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում արգելափակել ոչ միայն ծայրահեղական և մանկական պոռնոգրաֆիա պարունակող կայքերը, այլև զանգվածային միջոցառումների մասնակցելու կոչ անող սոցցանցերը:Գերմանական Deutsche Welle պարբերականն ընդգծում է, որ Ռուսաստանը խստացրել է համացանցի վերահսկողությունը 2012թ. Վլադիմիր Պուտինի՝ նախագահ դառնալուց ի վեր: