08-03-2014 10:57

Ռուս զինվորականները ուկրաինական զորամասերի դարպասները կոտրում են


Սևաստոպոլում ռուս զինվորականները ռազմական ԿամԱԶ մակնիշի մեքենաներով գրոհում են ուկրաինական А2355 զորամասը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ռուս բանակայինները 15 ԿամԱԶ-ներով կոտրել են զորամասի դարպասները և գրավել մոտակա տնակը, իսկ այժմ շարժվում են դեպի հրամանատարական շտաբ:

Զորամասի տարածքում շուրջ 100 ուկրաինացի զինվորական է գտնվում, հարձակվողների թվաքանակն անհայտ է:
Աղբյուրի հիշեցմամբ՝ մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմում ռուսական զորքեր չկան: