Բավ է պառակտվել
27-05-2014 14:29

"Ռուսաստանյան տիեզերային համակարգեր" ընկերության ղեկավարությանը մեղադրել են խարդախության մեջ. մամուլ

Քննիչները մեղադրանքներ են ներկայացրել "Ռուսաստանյան տիեզերային համակարգեր" ընկերության տնօրենի տեղակալներ Անդրեյ Չիմիրիսին և Ալեքսեյ Կուզենկովին "Սիներտեկի" գործի շրջանակներում: Այդ համատեղ ձեռնարկության միջոցով 2002–2011 թվականների համար հատկացված Համընդհանուր նավագնացության համակարգի դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում միլիարդավոր ռուբլիներ են անցել: Մեղադրանք է ներկայացվել նաև տիեզերային սարքաշինության Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Կարուտինին:

"Ռուսաստանյան տիեզերային համակարգեր"-ի ղեկավարությանը մեղադրել են խարդախության մեջ: Ինչպես գրում է «Известия» պարբերականը, ընկերության գլխավոր տնօրեն Գենադի Ռայկունովը հաստատել է, որ իրեն հայտնի է ձեռնարկության աշխատակիցների դեմ ներկայացված մեղադրանքի մասին:

Անհրաժեշտ է նշել, որ Անդրեյ Չիմիրիսը եղել է ընկերության տնօրենի տեղակալը տնտեսական հարցերով: 2012 թվականին նա մի քանի ամսվա ընթացքում կատարել է ընկերության գլխավոր տնօրենի պարտականությունները: Իր հերթին Ալեքսեյ Կուզենկովը զբաղվել է արբանյակների համար սարքավորման արտադրանքի հարցերով:

"Սիներտեկի" և Համընդհանուր նավագնացության համակարգի դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում աշխատանքներ կատարող ընկերությունների գործի քննությունը նախաձեռնել է Ռոսկոսմոսի նախկին ղեկավար Վլադիմիր Պոպովկինը: 2012 թվականի գարնանը նա փոխանցել է հետաքննության նյութերը Ներքին գործերի նախարարությանը, իսկ ամռանը հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է «Известия» թերթը, հետաքննության ընթացքում արդեն իսկ կազմվեց կասկածյալների ցուցակը, որը մոտ էր վերջնական տարբերակին: Ռոսկոսմոսի կողմից ՆԳՆ-ին փոխանցած նյութերում նշված էր, որ ըստ"Սիներտեկի" զեկույցի, այդ ընկերությունում աշխատում էին հարյուրավոր մարդիկ: Սակայն Ռոսկոսմոսի հանձնաժողովը պարզել էր, որ "Սիներտեկի" աշխատանքների զգալի մասը կատարել է "Ռուսաստանյան տիեզերային համակարգեր" ընկերությունը:

Մասնավորպաես, Ռոսկոսմոսի զեկույցում նկարագրված է Ֆրանսիայում գնվող և "Գլոնասս" արբանյակներում օգտագործվող սարքավորումների սխեման: Վերահսկիչները խոսել են փորձագետների հետ և եզրակացրել են, որ, ըստ երևույթին, այս ամենը պարզապես գործունեության իմիտացիա է եղել և խոսքը երիտասարդների, այդ թվում նաև ուսանողների մասին է, ովքեր չեն ունեցել նման մակարդակի աշխատանքներ կատարելու համար համապատասխան որակավորում:

Ռոսկոսմոսի նախկին ղեկավարության կողմից նախաձեռնած մի շարք գործերի հետաքննւթյունը վերջերս ակտովացել է: ՌԴ կենտրոնական դաշնայի շրջանի Քննչական կոմիտեի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել "Էներգիա" րթիռա-տիեզերային կորպորացիայի նախագահ Վիտալի Լոպոտայի նկատմամբ: Նրան կասկածել են "Մորսկոյ ստարտ" նախագծի ֆինանսավորման շրջանակում լիազորությունների չարաշահման մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կորոլյով քաղաքում Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տարածքում Վերահսկման կենտրոնի մասնաճյուղի շինարարության և Համընդհանուր նավագնացության համակարգի տեխնիկական նկարագրի շորթման և կեղծարարության գործով: