Բավ է պառակտվել
02-04-2014 09:54

Ռուսական թեյի արտահանման համար Ադրբեջանը բավակնին գայթակղիչ է

Թեյի և սուրճի արտադրողների Ռուսաստանի միության գլխավոր տնօրեն Ռամազ Չանտուրիան հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դիֆերսիֆիկացնի փաթեթավորված թեյի արտահանումը՝ Ուկրաինա մատակարարումների նվազման ռիսկերը մեղմելու համար։ Ամենագրավիչը Ադրբեջանի թեյի շուկան է։ Ըստ նրա՝ Ուկրաինա Ռուսաստանից մատակարարումները դադարեցնելու ուղղակի վտանգ դեռ չկա, սակայն շուկայի մասնակիցները հաշվի են առնում այդպիսի վտանգները եւ առեւտրային հարաբերությունների հնարավոր բարդացումը՝ երկրների միջեւ քաղաքական կոնֆլիկտի պատճառով։ Այժմ փաթեթավորված թեյի ռուսական արտահանման մեծ խմբաքանակը բաժին է ընկում Ուկրաինային՝ 64%։ Երկրորդ շուկան Ղազախստանն է։ Ռուսաստանն արտաքին շուկաներ է արտահանում 8,5 հազար տոննա թեյ՝ նախորդ տարվա 7,5 հազար տոննայի համեմատությամբ։ «Հուսով ենք, որ բացասական սցենարը չի իրականացվի, որի դեպքում կնվազի արտահանումն Ուկրաինայի շուկա, սակայն հենց այժմ կարեւոր է աշխուժանալ նոր շուկաներում, որոնց շարքում ամենագրավիչն Ադրբեջանի շուկան է», - նշել է Չանտուրիան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Որպես ռուսական թեյի գնորդ՝ Ադրբեջանը հետաքրքիր է ցանկացած դեպքում։ Սակայն այստեղ ռուսական ընկերությունները պետք է պայմանավորվեն տեղի մենաշնորհատեր Azersun հոլդինգի հետ, նշել է Չանտուրիան։  2013թ. ռուսական ըննկերություններն Ադրբեջան են արտահանել 134 տոննա թեյ, իսկ Ադրբեջանից ՌԴ է ներմուծվել 2,9 հազար տոննա թեյ։ Ըստ Չանտուրիայի՝ Ադրբեջանում թեյի սպառումն ավելի բարձր է (15 հազար տոննա), քան աճեցվում է երկրի պլանտացիաներում (3 հազար տոննա)։ Ադրբեջանը Ռուսաստանի նման՝ թեյի հումքը ներկրում է այլ երկրներից։ Ռուսական ընկերությունները Ադրբեջանի շուկա կարող են մատակարարել 5-7 հազար տոննա թեյ, հաշվել են Ռոսչայկոֆեում։