Բավ է պառակտվել
03-06-2014 18:46

Ռուսական T-90S տանկերը ժամանել են Բաքու

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շուրջ 30  T-90S ռուսական արտադրության տանկ երկաթգծով Բաքու է ժամանել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ –ը: Ավելի վաղ, Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործացության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինովին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանը ավարտին է հասցրել հարյուր միավոր Т-90С տանկերի Ադրբեջանին մատակարարման գործընթացը: Հաղորդվում էր նաև, որ նույն քանակով զրահամեքենաների երկրորդ պատվերի հավանականություն կա: