Բավ է պառակտվել
21-03-2014 12:07

Ռուսական գազը կփոխարինվի ալժիրյանո՞վ

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Բրյուսելի գագաթնաժողովին շարունակել է պնդել իր դիրքորոշումը, այն է՝ խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Նա համոզված է, որ այժմ Եվրոպան իր ջանքերը պետք է կենտրոնացնի Ֆրանսիայի և Իսպանիայի միջև գազատարի կառուցման վրա: Այդ կերպ Ալժիրից ստացվող գազը կարող է հասնել Եվրամիություն, և կախվածությունը ռուսական գազից կնվազի: Այժմ Ռուսաստանից ստացվում է Եվրամիությունում սպառվող գազի 30%-ը: Ռախոյը նշել է, որ հենց այս և որոշ երկրների ու Ռուսաստանի տնտեսական կապերն են պայմանավորում ներկայիս պատժամիջոցների մեղմ լինելը Ռուսաստանի դեմ: