Բավ է պառակտվել
04-07-2014 09:09

Ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել «մաքուր էջից».Վրաստանի ՆԳ նախարար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ռուս-վրացական հարաբերությունները պետք է սկսել «մաքուր էջից», նման համոզմունք է հայտնել Վրաստանի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, գրում է Новости-Грузия-ն: «Ստրասբուրգի դատարանի որոշումը արդար է եղել, սակայն վրաց-ռուսական հարաբերությունները պետք է սկսվեն նոր էջից: Ինչ եղել է, շատ ցավալի է, սակայն դա մնացել է անցյալում: Դատարանը տվել է բոլոր հարցերի պատասխանները», - Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Չիկարիձեն: Նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու մեջ` Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար արտաքսելու գործով, և պարտավորեցրել է Ռուսաստանին՝ վրացական կողմին փոխհատուցում վճարել:
Հիշեցնենք, որ Վրաստանի միջպետական հայցը` ընդդեմ Ռուսաստանի, ներկայացվել է ՄԻԵԴ 2007-ի մարտի 26-ին` կապված 2006-ի աշնանը ՌԴ-ի տարածքում Վրաստանի քաղաքացիներին հետապնդելու գործի հետ: