Բավ է պառակտվել
24-03-2014 15:54

3 տարվա ազատազրկում է սպասում ամուսնու ժամադրությունը փչացնել պլանավորող ռուս կնոջը

Մի ամբողջ հանրակացարանի բնակիչներ տարհանվել են, Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Լեսնոյ քաղաքում զույգի ընտանեկան վեճի արդյուքում: Ամուսինը, վիճելով կնոջ հետ, պատմել է նրան, որ սիրուհի ունի և նրա հետ ռոմանտիկ ժամադրության է գնալու։ Վիրավորված կինը, կուլ չտալով դավաճանության փաստը, որոշել է փչացնել այդ ժամադրությունն ու սիրուհու հանրակացարանի մոտ է ուղարկել ուժայիններին։Կինը զանգահարել է ոստիկանություն ու ասել, թե հանրակացարանն իբր ականապատ է։ Դրանից անմիջապես հետո շինության մոտ են ժամանել ուժայիններն ու սակրավորները, որոնք անվտանգության նկատառումներով տարհանել են բոլոր բնակիչներին։
Սակրավորները երկարատև փնտրտուքներից հետո ոչ մի ռումբ չեն հայտնաբերել, ինչից հետո միայն ոստիկանները գլխի են ընկել հարցաքննել իրենց զանգահարած կնոջը։ Վերջինս խոստովանել է, որ այդկերպ փորձել է փչացնել ամուսնու ու նրա սիրուհու ժամադրությունը։ Այժմ կնոջը սպառնում է 200.000 ռուբլու չափով տուգանք կամ 3 տարվա ազատազրկում։