12-09-2014 10:27

Ամերիկյան և Եվրոպական ամսագրերում հրաժարավում են հրապարակել ռուս գիտնականների աշխատանքները

Ամերիկյան և եվրոպական հայտնի ամսագրերում հրաժարվում են հրապարակել ռուս գիտնականների աշխատանքները, այս մասին Izvestia թերթը:
Առաջատար գիտնականների խոսքով՝ աշխատանքները մեխանիկորեն վերադարձվում են հեղինակին՝ առանց գրախոսության: Բացի այդ՝ եթե աշխատանքները գրված են արտասահմանցի գործընկերների հետ համատեղ, ռուս գիտնականները ձգտում են դրանք ուղարկել IP հասցեի միջոցով:
«Մերժման մեջ գրում են, որ իրենց շատ աշխատանքներ են ուղարկում, և ընտրությունը շատ խիստ է: Բայց 2009-2013 թվականներին ես հարյուրավոր հրապարակումներ եմ ունեցել և՝ ոչ մի նամակ, իսկ այժմ վերջին 3 ամիսների ընթացքում արդեն ստացել եմ մերժմամբ 6-7 նամակ»,- ասել է գիտնական Պավել Տրոշինը: