Բավ է պառակտվել
12-08-2014 20:39

Թուրքիայում հանքի փլատակների տակ հայտնված հանքագործներին դուրս են բերել

Ինը հանքագործներ, որոնք Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդակ նահանգի հանքի փլատակների տակ են հայտնվել, ապահով տարհանվել են: Տեղական հեռուստատեսությունը հայտնում է, որ փրկարարներին հաջողվել է մաքրել ու բացել վերեւ տանող ճանապարհը:

Հանքագործները չեն տուժել, նրանք ինքնուրույն են դուրս եկել: Սակայն առողջության վրա հնարավոր բացասական հետեւանքներից խուսափեկու համար նրանց տեղափոխել են հիվանդանոց: Փրկարար գործողությունը շարունակվել ե 9 ժամ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Աշխատանքի եւ սոցիալական անվտանգության նախարարության հայտարարության համաձայն՝ տվյալ հանքը, որը մասնավոր ընկերության է պատկանում, անվտանգության հերթական ստուգում չի անցել եւ այնտեղ իրականացվող բոլոր աշխատանքները պետք է դադարեցվեին: 2013թ.-ի նոյեմբերին տեսուչները օդորակման եւ տեսախցիկային վերահսկողության համակարգում թերություններ են հայտնաբերել, չեն եղել գազի դետեկտորներ: Այս կապակցությամբ իշխանությունները դադարեցրել են հանքի աշխատանքները: Մինչեւ 2014թ.-ի մայիսը սեփականատերերը ժամանակ ունեին կարգավորել թերությունները, սակայն խախտելով նկատառումները՝ շարունակել են աշխատանքը, չեն ուղղել թերությունները: