Բավ է պառակտվել
27-03-2014 21:37

Ռուփերթ Մերդոքը իր բիզնեսը կփոխանցի որդիներին


Ռուփերթ Մերդոքը շատ լավ է տեղեկացված այն մասին, որ վատ գովազդը նույնպես գովազդ է: Գաղտնի լսումների հետ կապված սկանդալից հետո այդ մեծահարուստը դարձել է չափազանց հայտնի մի անձ, սակայն այդ չնպաստեց նրա պարբերականների վարկին: Արդյունքում Մերդոք իրեն փոխարինողի է պատրասատում:

Նրանից հետո, երբ 2011 թվականին News of the World թերթի շուրջ տեցի ունեցավ մամուլի պատմության մեջ ամենահայտնի սկանդալներից մեկը (թերթի աշխատակիցները գաղտնի լսում էին բրիտանացիների հեռախոսազրույցները) պարզ դարձավ, որ այդ հսկայական բիծը հավետ կմնա պարբերականի տիրոջ՝ Ռուփերթ Մերդոքի վրա:
Ավստրալիացի մեծահարուստի մեդիակայսրությունը բավական տխուր վիճակում հայտնվեց. 168 տարվա պատմություն ունեցող News of the World-ը փակվեց, իսկ Մերդոքի մյուս պարբերականները ստվերում մնացին: 2012 թվականին Մերդոքի բիզնեսը բաժանված էր երկու մասի՝ լրատվական և զվարճանքների: Առաջինը ներառում է The Times, The Australian թերթերը և HarperCollins հրատարակչությունը: Իսկ երկրորդ մասը կազմում են 20th Century Fox կինոընկերությունը, Fox կորպորացիան և Fox News հեռուստաալիքը:


Սեփական բիզնեսի ֆինանսական գործերը կարգավորելու փորձից հետո Մերդոքը վերջապես որոշեց զբաղվել վերջինիս վարկով և իր գործերը փոխանցեց որդիներին: Յոթնամյա դադարից հետո բիզնեսմենի ավագ որդին՝ Լահլան Մերդոքը կվերադառնա հայրական բիզնես և կզբաղեցնի News Corp և 20th Century Fox ընկերությունների համանախագահի պաշտոնը: Սեփական բիզնեսը սկսելու Լահլանի փորձը ավարտվեց նրանով, որ նա երեկ լքեց Ten Network Holdings Ltd հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, որին նվիրել էր այս վերջին տարիները:
Անմասն չի մնացել նաև մեծահարուստի կրտսեր որդին՝ Ջեյմս Մերդոքը: Մեդիաբիզնեսում իր աշխտանքային տարիներին նա աջակցում էր հորը, ահա թե ինչու Ջեյմսի անունը հաճախ էր հայտնվում մամուլում՝ սկանդալի առնչությամբ: Այժմ կրտսեր Մերդոքը կզբաղեցնի 20th Century Fox-ի գործառնական մասով գլխավոր տնօրենի պաշտոնը: Իսկ Ռուփերթ Մերդոքը, ինչպես և նախկինում, կվերահսկի իր ընկերությունների գործունեությունը, սակայն նրան այլևս չի մտահոգի իր ընկերությունները ապագայում տնօրինողների հարցը: