Բավ է պառակտվել
23-12-2013 09:13

Ռումինիայում մերկասառույցը խոշոր ավտովթարի պատճառ է դարձել

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից տեղեկանում ենք, որ երեկ Ռումինիայի հյուսիս-արևմուտքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 40 մեքենաներ միմյանց են բախվել: Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր չկան, 4 հոգի թեթև վնասվածքներ են ստացել: Իրավապահ մարմինների համաձայն՝ բախման պատճառ է հանդիսացել սառցակալած մայրուղով ընթանալիս վարորդների կողմից սահմանված արագության խախտումը:
Տեղական ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի պարզաբանմամբ, օդերևութաբանները մի քանի անգամ վարորդներին զգուշացրել են անբարենպաստ եղանակային պայմանների և մերկասառույցի մասին: