Բավ է պառակտվել
04-03-2014 17:10

Ռուսատանը հնարավոր է հրաժարվի

ՌԴ-ի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհրաժարվի ԱՄՆ-ի դոլարից, եթե իր դեմ պատժամիջոցներ սահմանվեն: Վերջինիս խոսքով՝ պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արտարժույթների անցնել, իր վճարային համակարգը ստեղծել: Նա ասել է, որ իրենց այլ լավ տնտեսական հարաբերությունների շնորհիվ Ռուսաստանը կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացման հետագա հնարավոր քայլերը։