24-03-2014 11:24

Ղրիմում ռուբլին պաշտոնապես դրվեց շրջանառության մեջ

Մարտի 24-ից Ղրիմում և Սևաստոպոլում պարտադիր կարգով ռուբլով կիրականացվեն հարկային, աշխատավարձերի վճարումները, սոցիալական վճարները, ինչպես նաև բոլոր վճարումների փոխադարձ հաշվարկները, եթե կողմերից մեկը Ռուսաստանի բնակիչ է: Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին օրենքի համաձայն՝ պետությունում դրամական միավորը դառնում է ռուսական ռուբլին, բայց մինչ 2016 թվականի հունվարի 1-ը թույլ է տրվում նաև գրիվենի շրջանառությունը: Այդ ամսաթվից հետո ռուբլին կդառնա շրջանում միակ օրինական արժույթը: