Բավ է պառակտվել
05-04-2016 12:05

Ռուսական հեռուստաընկերության լրագրողներն արտաքսվել են Բաքվից

Ռուսական Lifenews հեռուստաընկերության լրագրողներն արտաքսվել են Բաքվից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի ծառայության պետ Հիքմեթ Հաջիևը: Ըստ Հաջիևի՝ Lifenews-ի աշխատակազմը երկիր է մուտք գործել առանց հավատարմագրման, և «խեղաթյուրել» է փաստերը և հաղորդել «կողմնակալ» տեղեկատվություն: Հաջիևն ասել է, թե իբր ադրբեջանական կողմը բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերել Lifenews-ի աշխատակազմին, սակայն ռուս լրագրողները «սադրիչ» գործողություններ են իրականացրել: Հաջիևն ասել է, որ այդ ամենը հաշվի առնելով իրենք նպատակահարմար չեն գտնում նրանց թողնել Ադրբեջանում:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել էր, որ «սև ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

Նրանց այդ «սև ցուցակում» ընդգրկելու մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: