Բավ է պառակտվել
28-02-2015 08:34

Ռոբերտ դե Նիրոյին մեղադրել են հարկերը չվճարելու մեջ

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյին մեղադրել են 6,4 միլիոն դոլարի չափ հարկերը չվճարելու մեջ: ԱՄՆ հարկային ծառայությունը արդեն ծանուցել է «Օսկարի» կրկնակի մրցանակակրին, որ Նյու Յորքում գտնվող նրա բնակարաններից մեկը կարող է կալանքի տակ դրվել: Իր հերթին 71-ամյա դերասանի ներկայացուցիչը հայտարարելէ, որ դե Նիրոն իր պարտքը մարել է հինգշաբթի՝ փետրվարի 26-ին: Նրա խոսքով դաշնային ծառայության աշխատակիցները ծանուցումը ուղարկել են հին հասցեով, որում դերասանը որոշ ժամանակ է, ինչ չի բնակվում: «Եթե նրանք նամակը ուղարկեին ճիշտ հասցեով, ապա այդ հարցը շատ ավելի վաղ կլուծվեր», - հայտնել է դերասանի մամլո քարտուղար Սթեն Ռոզենֆելդը: Նա նշել է, որ դե Նիրոն ուղարկել է մուծված հարկի կտրոնը անմիջապես նրանից հետո, երբ տեղեկացել է իր պարտքի մասին: Հարկային ծառայությունում տվյալ տեղեկությունը առայժմ չեն հաստատել: Ռոբերտ դե Նիրոյի ունեցվածքը գնահատվում է 200 միլիոն դոլարի չափ: Դերասանը հանդիսանում է Tribeca Productions մեդիաընկերության և Tribeca կինոփառատոնի հիմնադիրներից մեկը: Նրան նաև պատկանում է ռեստորանային ցանց, ինչպես նաև Լոս Անջելեսում և Լոնդոնում գտնվող անշարժ գույքեր: