Բավ է պառակտվել
06-05-2014 21:33

Զոհեր ու վիրավորներ կան Դամասկոսի և Հալեպի կենտրոնական թաղամասերի ռմբակոծման հետևանքով

Դամասկոսի կենտրոնում գտնվող առևտրային շրջանի ուղղությամբ, Սիրիայում ընդդիմության զինյալները ականանետերից կրակ են բացել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ականներ են ընկել նաև Արնուս հրապարակի մոտակայքում՝ Ալ-Հասան մզկիթի հարևանությամբ:
Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել է: Ռումբերից մեկի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել դպրոցի մոտ գտնվող շենքում տեղակայված՝ Սիրիայի Ազգային խորհրդի (խորհրդարան) հարևանությամբ: Կասա քրիստոնեական թաղամասում ռումբն ընկել է ֆրանսիական հիվանդանոցի մուտքի մոտ, ինչի հետևանքով 9 մարդ է վիրավորվել: Հրթիռաականային ռմբակոծման են ենթարկվել նաև Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել է 6-ի, 30-ից ավելի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: