Բավ է պառակտվել
06-08-2016 12:46

Ռիո-2016. Մարոկկացի բռնցքամարտիկը ձերբակալվել է կրկնակի բռնաբարության փորձի համար

Մարոկկացի բռնցքամարտիկ Հասան Սաադան Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության կողմից ձերբակալվել է օլիմպիական ավանում երկու մատուցողուհու բռնաբարելու փորձի համար: 
Տուժած բրազիլուհիների հայտարարությունների համաձայն՝ 22-ամյա մարզիկը նրանց փորձել է բռնաբարել օգոստոսի 3-ին: Ոստիկանությունում հաստատել են, որ Սաադան քաղաքային բանտերից մեկում կմնա 15 օր: Հետաքննության շրջանակներում նրան կհարցաքննեն:
Բռնցքամարտիկը, ով հանդես է գալիս մինչև 81 կգ քաշային կարգում, պետք է ելույթներն Օլիմպիական խաղերում սկսեր այսօր՝ 1/16 եզրափակչում մրցելով թուրք Մեհմեդ Նադիր Ունալի հետ: Մարոկկացին, սակայն, ձերբակալության պատճառով բաց կթողնի Օլիմպիադան: