Բավ է պառակտվել
11-08-2014 10:38

Ռիհաննան ցանկանում է ֆուտբոլային ակումբ գնել

Երգչուհի Ռիհանան ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովից կգնի «Լանս» ֆուտբոլային ակումբը:

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ վերջերս Ռիհանան հայտարարել է, որ իր ընկերոջ՝ հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի խորհրդով որոշել է սեփական ֆուտբոլային ակումբն ունենալ: Սկզբում Ռիհանան պատրաստվում էր անգլիական ակումբ գնել, սակայն «Լանս»-ի երկրպագուները նրան հեղեղել են նամակներով՝ խնդրելով գնել ակումբը Հաֆիզ Մամեդովից եւ իրենց ազատել սնանկացած օլիգարխից:

Արդյունքում երգչուհին «Twitter»-ում գրել է, որ սկսել է մտածել հենց «Լանս»-ը ձեռք բերելու մասին:

Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել «haqqin.az»-ին, Հաֆիզ Մամեդովի սնանկացած «Baghlan Group» ընկերությունը 2012 թվականին կարողացել է լյուքսեմբուրգյան «AQUARIUS İNVESTMENTS LUXEMBOURG S.A.» ընկերության մեջ 150 մլն դոլար ներդնել: Այն ժամանակ Հաֆիզ Մամեդովի երաշխավորներն են եղել ֆրանսիական «BNP Paribas» եւ ադրբեջանական «Pasha Bank» բանկերը:

Սակայն «Baghlan Group»-ը չի կարողացել վճարել եռամսյակային 19 միլիոն դոլարը եւ հայտարարվել է տեխնիկական դեֆոլտի մասին: