Բավ է պառակտվել
21-12-2015 12:21

ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիային վերաբերվող բանաձևը ցույց տվեց, որ Ռուսաստանը ճիշտ էր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիային վերաբերվող բանաձևը ցույց տվեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը իր վարած քաղաքականության մեջ չի սխալվել և որպես հետևանք ստպել է ողջ աշխարհին հաշվի նստել Ռուսաստանի հետ: Իսկ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, ըստ խմբագրության, ընդհակառակը, հետաքրքրված են Մերձավոր Արևելքում պատերազմի շարունակման գործնթացի մեջ, ինչը թուլացնում է շիաներին, որոնք թշնամաբար են տրամադրված այդ երկրների նկատմամբ: Չորս տարի տևած զինված բախումներից հետո, որոնք 250 հազար մարդու կյանքեր արժեցան. «Սիրիան այլևս դադարել է միջնորդավորված պատերազմի մարտադաշտ լինելուց», - գրել է ալժիրյան L’Expression հրատարակությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող բանաձևը, որն աջակցում է Սիրիայում զինադադարի հաստատմանը և խաղաղ բանակցություններ վարելուն: Ոմանց այս բանաձեւը ուրախություն է բերում, իսկ մյուսներին` տխրություն, գրում է հեղինակը: Այսպիսով, նրա կարծիքով, Ռուսաստանը և Իրանը ուրախանում են` այդ երկու երկրները փորձում են Սիրիային փոփոխություններ պարտադրել: Իսկ Սաուդյան Արաբիան և Թուրքիան հիասթափված են, քանի որ «խաղաղությունն, ավաղ, չի տեղավորվում այդ երկու երկրների պլանների մեջ»: Այս բանաձևը հաստատում է, որ Ռուսաստանը ճիշտ էր, և իզուր չէ, որ իրենն էր պնդում: «Պետք չէ տրվել միջազգային հանրության ճնշմանը, երբ խոսքը վերաբերում է շահերը պաշտպանելուն», - գրում է թերթը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ է տարել միջազգային հակամարտության մեջ և հիշեցրել միջազգային հանրությանը, որ իր երկիրը աշխարհաքաղաքական և ռազմավարական դաշտում կշիռ ունի - ասվում է հոդվածում: «Մոլորակի վրա հնարավոր չէ փոխել կյանքի մոդելը առանց Մոսկվայի համաձայնության, որը վերջ է տվել միաբևեռ աշխարհին», - նշել է հեղինակը: Ըստ նրա Իրանը ևս իրավունք ունի ուրախանալ այս իրավիճակում: 12 տարվա տնտեսական պատժամիջոցներից և դիվանագիտական ճնշումներից հետո Թեհրանը վերադարռնում է միջազգային ասպարեզ: «Բանաձևի կողմնակի զոհը Թուրքիան է», - ալժիրյան հրատարակչությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը հստակ ցույց տվեց, թե ինչպես են Թուրքիայի իշխանություններն օգնում ԻՊ զինյալներին նավթի առևտրով զբաղվել: Սակայն, այդ տեղեկատվությանը ոչ թուրքական իշխանությունները, ոչ էլ կոալիցիան ինչպես հարկն է չեն արձագանքել: «Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը միանգամայն սխալ էր, որ վիճեց Ռուսաստանի հետ: Նա կարծում էր, որ իր երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հենարանը արևելյան թևում` այն կազմակերպության հենարանը, որի հետ Մոսկվայում վիճաբանում են: Թուրքիան այն երկիրն է, որը կարող է առավելագույն կորուստները կրել այս վիճաբանության արդյունքում, քանի որ նրա տնտեսությունը կախված է Ռուսաստանի էներգետիկ մատակարարումներից», - գրում է հրատարակչությունը: Սիրիայում պատերազմը պետք է դադարեցվի, քանի որ մինչև այս պահը, արևմտյան երկրների ռմբակոծության վրա հիմնված ռազմավարությունը միայն բացասական արդյունքներ է ունեցել: Այսպիսով, հեղինակը հարցնում է «Որտեղ են բոլոր զինվորները, որոնց կոալիցիան վերապատրաստել էր Իրաքում և Սիրիայում, և որտեղ է այնտեղ ուղղորդված զենքը»: Ըստ նրա, որքան ավելի ակտիվ է արևմտյան կոալիցիան փորձում միջամտել տարածաշրջանում տիրող իրավիճակին, այնքան ավելի կոշտ է դառնում ահաբեկչությունը: «Պետք է այլ ճանապարհ փորձենք: Անհրաժեշտ է օգնել բանակցություններին, որպեսզի գանք խաղաղությանը, ինչն անընդհատ պահանջում են ինչպես Ալժիրը, այնպես էլ Ռուսաստանը», - գրում է աղբյուրը: