Բավ է պառակտվել
09-11-2016 08:56

Հանրապետական Թրամփին մի քայլ է բաժանում հաղթանակից

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթանակից մեկ քայլ է բաժանում: «Վերցնելով» ընտրությունների արդյունքի տեսանկյունից առանցքային Ֆլորիդա, Օհայո եւ Հյուսիսային Քարոլինա նահանգները, նրա հաղթանակի շանսերը անցել են 95 տոկոսից:

Փորձագետները խոսում են «իսթեբլիշմենթի դեմ աշխատավոր դասակարգի ապստամբության» մասին, իսկ շուկաները արձագանքում են նվազմամբ:

ԱՄՆ նախագահի ընտրություններն ուղղակի չեն. Յուրաքանչյուր նահանգից ընտրվում են այսպես կոչված ընտրիչներ, որոնք հետո հետո հաստատում են ընտրողների քվեարկության արդյունքները: Առանցքային կանոնն այն է, որ տվյալ նահանգում ընտրիչների բոլոր ձայները բաժին են հասնում հաղթողին, որքան էլ լինի մրցակիցների միջեւ տարբերությունը: Հետեւաբար, պարտադիր չէ ստանալ ավելի շատ ընտրողների ձայներ, կարեւորը ստանալ ընտրիչների ձայների մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ, ընտրիչների թիվը 538 է, հաղթանակի համար անհրաժեշտ է նրանցից 270-ի աջակցությունը: Նշենք, որ մոտ 40 մլն մարդ քվեարկել է արտահերթ:

Տարբեր հաշվարկներով, Քլինթոնը հաղթանակի համար պետք է շահի բոլոր նահանգներում, որտեղ նա վստահորեն առաջատար էր քարոզարշավի ժամանակ: Խոսքը Վիջինիա, Վիսկոնսին, Քոլորադո, Մինեսոթա, Միչիգան, Մեն, Նյու Հեմփշիր, Փենսիլվանիա նահանգների մասին է: Եթե նա պարտվի այդ նահանգներից որեւէ մեկում, նրա համար բավարար կլինի հաղթել երկրորդ խմբի նահագներից (Հյուսիսային Քարոլինա, Նեւադա, Օհայո կամ Ֆլորիդա) որեւէ մեկում:
Թրամփի հնարավոր հաղթանակն ակնհայտ չէ: Նրան անհրաժեշտ է հաղթել բլոր այն նահանգներում, որտեղ «կատաղի» պայքար է ընթանում (Հյուսիսային Քարոլինա, Օհայո, Ֆլորիդա եւ այլն) եւ փորձել Քլինթոնից «խլել» Փենսիլվանիան կամ մեկ այլ խոշոր նահանգ (օրինակ Միչիգանը կամ Վիսկոնսինը):

Ըստ ԶԼՄ-ների՝ Ֆլորիդայում հաղթել է Թրամփը, որտեղ կատաղի պայքար էր ընթանում: Մեկ այլ աղբյուր համաձայն՝  Թրամփը Ֆլորիդայում ստացել է 49,2 տոկոս, իսկ Քլինթոնը՝ 47,7 տոկոս: Ֆլորիդայում (29 ընտրիչներով) Թրամփի հաղթանակը Քլինթոնը շանսերը նվազագույնի են հասցնում: