Բավ է պառակտվել
05-03-2014 19:45

Էրդողանն այլևս չի ուզում վարչապետի պաշտոնը զբաղեցնել

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանել է օրակարգային հարցերին և ասել, որ նախագահի ընտրություններն իրենց օրակարգում չկան և ներկայիս նախագահը կարող է շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում: Լրագրոսների այն հարցին, թե Էրդողանն արդյոք 4-րդ անգամ ընտրվելու համար նախաձեռնելո՞ւ է կուսակցության կանոնադրության փոփոխություն, նա պատասխանել է. «Գուցե կուսակցությունը գնա նման քայլի, սակայն ինքը նախընտրում է 3 շրջանից հետո գնալ հանգստի և հետո կրկին անցնել աշխատանքի»։
Այս տարի անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու հետ կապված լրագրողների հարցին Էրդողանը սենսացիոն հայտարարություն է արել. «Այս պահին մեր օրակարգում նման բան չկա։ Ներկայիս նախագահը կարող է շարունակել պաշտոնավարել»։