Բավ է պառակտվել
06-07-2015 08:14

Հույների ավելի քան 61%-ը «ոչ» է ասել վարկատուների առաջարկներին

Հունաստանում 100% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը, կողմ է արտահայտվել 38.69%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 5.8%-ը, հաղորդում է Հունաստանի ՆԳՆ-ն։  Հունաստանի կառավարությունն առաջարկել է քաղաքացիներին «ոչ» կամ «այո» ասել հարցին՝ պե՞տք է արդյոք ընդունել համաձայնագրի նախագիծը, որը հունիսի 25-ին ներկայացրել են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։ 
Հանրաքվեից հետո մոտ 150 ցուցարարներ դուրս են եկել Աթենքի փողոցներ, հայտնում է ոստիկանությունը։ Նրանք ոստիկանության վրա պայթուցիկ նյութերով շշեր են նետել և աղբ այրել։ Կապվա՞ծ են արդյոք բողոքի ցույցերը հարաքվեի արդյունքների հետ, չի հաղորդվում։