Բավ է պառակտվել
30-08-2014 11:48

Ռուսաստան է տեղափոխվել ավելի քան 800 հազար ուկրաինացի փախստական

Ուկրաինայի տարածքում հակամարտության ժամանակ Ռուսաստան են մուտք գործել շուրջ 820 հազար Ուկրաինայի քաղաքացի, գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով ԱԳՆ տվյալները: Նախարարությունը նշում է, որ ավելի քան 130 հազար ուկրաինացի խնդրանքով դիմել են ռուսական իշխանություններին՝ ժամանակավոր ապաստան կամ փախստականի կարգավիճակ ստանալու համար: ԱԳՆ-ն նշվում է, որ ավելի քան 78 հազար ուկրաինացի դիմել են Ռուսաստանում ժամանակավոր բնակության գրանցում ունենալու համար, 33 հազարը դիմել են քաղաքացիություն ստանալու համար, իսկ շուրջ 22 հազար Ուկրաինայի քաղաքացի դիմել են բնակության թույլտվություն ստանալու համար: Եվս 12 հազար մարդ պատրաստվում է մասնակցել վերաբնակեցման պետական ծրագրին:
Առճակատումը Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի անջատողական զինյալների միջև շարունակվում է 2014-ի ապրիլից: ՄԱԿ-ի տվյալներով, օգոստոսի 27-ի դրությամբ, զինված հակամարտության զոհ է դարձել 2593 մարդ: