Բավ է պառակտվել
06-06-2014 21:39

ՌԴ-ում հանգստյան օրերին ալկոհոլային խմիչքների վաճառքը կարգելվի

Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»-ն՝ Ռուսաստանի հանրությանն է ներկայացվել «10 տարի հետո ուշ կլինի» զեկույցը, որով առաջարկվում է սահամնափակել ալկոհոլային խմիչքների վաճառքը, այդ թվում` ամբողջությամբ արգելել դրանց վաճառքը հանգստյան օրերին: Այդ նախաձեռնությունը պատրաստ է պաշտպանել ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշենկոն: Ըստ զեկույցի՝ արդեն 2040-ին Ռուսաստանի բնակչությունը կարող է կրճատվել 100 մլն-ով, քանի որ երկիրը կկանգնի դեմոգրաֆիական խորը ճգնաժամի ու նոր մարտահրավերների առաջ: Որպես այդ երևույթի դեմ պայքարի միջոց` փորձագետները հավանական են համարել ՌԴ-ում ծնելիության հաղթանակը այն դեպքում, երբ հնարավոր կլինի պայքարել ծխելու և ալկոհոլիզմի դեմ: «Նեզավիսիմայա գազետա»-ն իր հերթին գրել է, որ հանգստյան օրերին ալկոհոլային խմիչքների վաճառքն արգելելու մասին նախաձեռնությունը, որը ներկայացրել են կառավարական փորձագետները, պատրաստ են պաշտպանել վարչապետի կաբինետում և Դաշնային խորհրդում: