Բավ է պառակտվել
15-04-2014 19:37

ՌԴ փոխարտգործնախարարը խորհուրդ է տալիս Ղարաբաղը Ղրիմի հետ չհամեմատել

ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում խորհուրդ է տվել Ղրիմի և Ղարաբաղյան հարցի միջև զուգահեռներ չանցկացնել։

՛՛Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի, Մերձդնեստրի և Ղարաբաղի իրավիճակների միջև։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան համանախագահներ՝ հանձին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, որոնք ձգտում են նպաստել հայերի և ադրբեջանցիների ուղղակի երկխոսությանը՛՛,-նշել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ վերջերս ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստն էր, որի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում։

՛՛Կա նաև մերձդնեստրյան կարգավորման «5+2» ձևաչափը, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են՛՛,-ասել է նա։