Բավ է պառակտվել
10-04-2014 11:42

ՌԴ պատգամավորներն աջառակմում են ԽՍՀՄ-ի փլուզում ճանաչել ապօրինի, իսկ Գորբաչովին՝ դատել

ԽՍՀՄ-ի փլուզումը ապօրինի ճանաչելու և ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին պատասխանատվության ենթարկելու առաջարկով Ռուսաստանցի պատգամավորները դիմել են ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային , հայտնում է «Իզվեստիան»:
Հարցումը պատրաստած չորս պատգամավորները նշում են, որ ԽՍՀՄ-ի քաղաքացիները հանրաքվեներին ասել են, որ ցանկանում են պահպանել միությունը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ապօրինի գործողություններ են թույլ տվել: Նրանք նախատեսում են քրգործերի հարուցում, այդ թվում՝ Գորբաչովի դեմ:
Նրանք նշում են, որ դեռ 1991-ի դեկտեմբերի 4-ին ԽՍՀՄ-ի Գլխավոր դատախազության Պետանվտանգության օրենքների կատարման վարչությունը գործ է հարուցել Գորբաչովի դեմ, սակայն նրա իսկ ճնշման տակ հաջորդ իսկ օրը նախաձեռնությունը դադարեցվել է:
Ըստ պատգամավորների՝ Ուկրաինայի շուրջ զարգացումների ֆոնին այս հարցը բարձրացնելը պարզապես անհրաժեշտություն է: Գորբաչովը մեղադրվում է ԽՍՀՄ-ի պետխորհուրդը ստեղծելու համար, որը նախատեսված չի եղել սահմանադրությամբ՝ որպես իշխանության մարմին: Հենց այս կառույցն է ընդունել մերձբալթյան երկրների անկախացումը, չնայած դրա իրավունքը, ըստ պատգամավորների, չի ունեցել: