Բավ է պառակտվել
16-04-2014 11:21

Առաջիկայում ՌԴ բնակչության կեսը կկազմեն ներգաղթյալները. ուսումնասիրություն

ՌԴ Ազգային ռազմավարության ինստիտուտի զեկույցը վկայակոչելով, «Էխո Մոսկվին» հայտնում է, որ դարի կեսերին Ռուսաստանի բնակչության կեսը կարող են կազմել ներգաղթյալները: Ըստ զեկույցի՝ գիտնականները նախազգուշացնում են, որ ներգաղթի մակարդակը սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Իսկ իշխանությունների ձեռնարկած քայլերը կարող են միայն վատթարացնել իրադրությունը։ Հիշեցնենք նաև, որ օրերս հայտնի էր դարձել, որ Մոսկվան խթանում է ներգաղթյալների աշխատանքին նաև բանակում և ոստիկանությունում։