Բավ է պառակտվել
10-04-2014 15:53

Ղրիմը ՌԴ մինալու արդյունքում Ռուսաստանը զրկվեց ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից

Ղրիմը Ռուսատանին միանալու պատճառով ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից, տեղեկացնում է ria.ru-ն: ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ հեռացրել է ՌԴ-ին վեհաժողովի բոլոր ղեկավար մարմիններից՝ Բյուրո, Նախագահական և Մշտական հանձնաժողովներ, ինչպես նաև զրկել է վեհաժողովի դիտորդների առաքելություններին մասնակցելու իրավունքից: Այնուհանդերձ, ԵԽԽՎ-ն հրաժարվել է սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը վեհաժողովին մինչև 2014 թվականի վերջ: Խորհրդարանականները մերժել են բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի առաջարկը, համաձայն որի պետք է չեղյալ հայտարարվեին ՌԴ-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում: