Բավ է պառակտվել
21-03-2014 14:19

«Ռուսաստանը պատասխան քայլեր չի ձեռնարկի». ՌԴ նախագահ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ զերծ կմնա ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների կիրառումից և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմ սահմանելուց։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Կիևը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հակասական հայտարարություններ անել։
«Մասնավորապես, հայտարարություններ են եղել այն մասին, որ նրանք կամ դադարեցնում, կամ առկախում են իրենց մասնակցությունն Անկախ պետությունների համագործակցությանը, ինչպես նաև պատրաստվում են վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում, եթե դա տեղի ունենա, մենք նույնպես կներկայացնենք մեր առաջարկությունները»,-ասել է Լավրովը։
«Ինչ վերաբերում է առաջին դեպքին՝ ամերիկյան պատժամիջոցներին, և երկրորդ դեպքին՝ Ուկրաինայի կողմից վիզային ռեժիմի սահմանմանը, ես կարծում են, որ մենք պետք է ձեռնպահ մնանք պատասխան քայլերից։ Ինչ վերաբերում է վիզային ռեժիմին. մեր կողմից վիզա սահմանելու դեպքում Ուկրաինայում կտուժեն անմեղ միլիոնավոր ուկրաինացիներ, որոնք հարուստ չեն և աշխատում են Ռուսաստանում՝ ընտանիքներին օգնելու համար։ Դա պետք չէ անել»,-ասել է Վլադիմիր Պուտինը։