Բավ է պառակտվել
30-05-2014 09:32

Սերբիայի նախագահը զարմանում է, որ ՌԴ-ն ճանաչեց Ղրիմի անկախությունը, բայց չի ճանաչում Կոսովոյինը

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը զարմանում է, որ Ռուսաստանը ճանաչել է Ղրիմի անկախությունը, սակայն միեւնույն ժամանակ չի ճանաչում Կոսովոյի Հանրապետության անկախությունը, ասել է Նիկոլիչը ֆրանսիական La Croix թերթին։

Նիկոլիչը ասել է, որ իր երկիրը կփորձի հեռու մնալ Ուկրաինայի կոնֆլիկտից, քանի որ Բելգրադը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ ձգտում է դառնալ ԵՄ անդամ, իսկ ներկայիս իրավիճակում Բրյուսելը եւ Մոսկվան կոնֆլիկտի մեջ են՝ Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ուժային գործողությունների պատճառով։

«Սերբիայում այնքան խնդիր կա, որ ժամանակ չունի մտածելու՝ ինչպես են կռվում «մեծերը» եւ երբ կարող են հաշտվել։ Մենք ինքներս աշխարհի կանոնների զոհ ենք։ Միջազգային հանրության կեսը ճանաչել է Կոսովոյի անկախությունը։ Ինչո՞ւ Ռուսաստանը ճանաչեց Ղրիմը, թեեւ չի ճանաչում Կոսովոն։ Մենք՝ փոքր պետություններս, կախման մեջ ենք մեծերի տրամադրություններից»,- ասել է Նիկոլիչը։

Նա հավելել է, որ Բելգրադը երբեք չի ճանաչի Ղրիմի անկախությունը։ Միեւնույն ժամանակ Սերբիան ձգտում է դառնալ ԵՄ անդամ, քանի որ, ըստ նախագահի, առանց Եվրոպային անդամակցելու՝ «Սերբիան կդառնա սեւ խոռոչ տիեզերքում»։