Բավ է պառակտվել
11-08-2014 08:43

Լեհաստանը ՌԴ-ն շրջանցող ծովային ջրանցք կառուցելու մտադրություն ունի

Կալինինգրադի նեղուցի լեհական հատվածը Բալթիկ ծովի հետ կապող նոր ջրանցք կառուցելու ծրագրեր ունեն լեհական իշխանությունները, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին: «Մենք պետք է արձագանքենք աշխարհաքաղաքական իրավիճակին: Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ մեզ վրա հույս դնենք, որպեսզի կախված չլինենք մեր հարեւաններից»,- հայտարարել է Լեհաստանի պատգամավոր, ենթակառուցվածքների հարցերի խորհրդարանական խմբակցության անդամ Ստանիսլավ Լամչուկը: Նախնական հաշվարկներով, շինարարությունն ավելի քան 280 մլն դոլար կարժենա: Գործակալության փոխանցմամբ, նախատեսվում է ջրանցքը կառուցել 6 տարվա ընթացքում: Ներկայում լեհական Էլբլոնգ նավամատույցից դեպի Բալթիկ ծով ուղեւորվող նավերն անցնում են ռուսական ջրերով: Լեհաստանի և Ռուսաստանի միջև նավիգացիոն իրավունքի մասին հնգամյա պայմանագիր է ստորագրվել, որն ավարտվում է այս տարի: The Telegraph-ի կարծիքով, Բալթիկ ծովում ջրանցքի կառուցման ծրագրերը կարող են կապված լինել լեհերի մտավախության հետ, որ Ռուսաստանը չի երկարացնի պայմանագիրը:վ