29-07-2014 08:50

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Ռուսաստանը կբողոքարկի Հաագայի դատարանի որոշումը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Ռուսաստանը բողոքարկելու է Հաագայի արբիտրաժային դատարանի որոշումը և ակնկալում է արդար արդյունք, հայտնում է ИТАР-ТАСС-ը: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Հաագայի արբիտրաժային դատարանի որոշումն ողղակիորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2 եզրակացությանը»:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2 անգամ եզրակացրել է, որ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերությունը չի ենթարկվել խտրականության, ինչպես նաև՝ որ ռուսական պետական մարմինների գործողությունները չեն կրել քաղաքական բնույթ»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ news.gisher.ru-ն տեղեկացրել էր, որ Հաագայի դատարանը ՅՈՒԿՕՍ-ին տուժող կողմ է ճանաչել գրեթե տասը տարի տեւած դատական գործընթացքում: