Բավ է պառակտվել
15-07-2014 13:04

Ըստ ամերիկացիների՝ ԱՄՆ-ի ապագա գլխավոր սպառնալիքնը Ռուսաստանն է

Pew Research Center-ի հարցման մասնակիցների 23-ը հայտարարել են, որ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքը հենց Ռուսաստանն է: Ըստ այդմ  նոր ուսումնասիրությունը թույլ է տալիս մտածել, որ ամերիկացիները Ռուսաստանն ԱՄՆ-ի ապագա գլխավոր սպառնալիքն են համարում, հայտնում է The Washington Post-ը, փախանցում է  gazeta.ru-ն: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 19%, երրորդում ՝ Իրանը՝ 16%: Ցուցակում են նաև Հյուսիսային Կորեան (7%) և Պակիստանը (6%): Սպառնալիքներից են նաեւ «Ալ Քաիդա» խմբավորումը (2%), Ճապոնիան (2%)  և հենց ԱՄՆ-ն(2%): Ձեռնպահ են մնացել ամերիկացիների 12%-ը, «Այլ» տարբերակն ընտրել են 11%-ը: Թերթը հիշեցնում է, որ դեռեւս 2012-ին ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ Միթ Ռոմնին Ռուսաստանն անվանել էր «ԱՄՆ-ի գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդ», և միայն այժմ ԱՄՆ-ի ժողովուրդը հավանություն է տալիս այդ տեսակետին: Թերթը նաև նշում է, որ  ամերիկացիները Ռուսաստանն  ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքն են անվանում, սակայն նրան «ակնհայտ թշնամի» են համարում բոլորը: