06-04-2014 09:47

ՌԴ խորհրդարանի հետ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը դադարեցնում է համագործակցությունը

ԽՎ-ն դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի խորհրդարանի հետ, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Հյու Բեյլը: Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ բացառիկ դեպքերում ՆԱՏՕ-ի խորհրդարանական բյուրոն կկարողանա Ռուսաստանի խորհրդարանին բանակցությունների հրավիրել: Բեյլը նման դեպքերի մանրամասն նկարագիրը չի ներկայացրել:
«ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ռուս խորհրդարանականների հետ երկխոսություն է ունեցել, սակայն հաշվի առնելով Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիան և այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանն աջակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան որոշումներին, որոշվել էր դադարեցնել երկխոսությունը,- նշել է Բեյլը: