30-08-2014 21:17

ԵՄ առաջնորդները կոչ են արել նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ

Եվրամիության առաջնորդները կոչ են արել նոր պատժամիջոցներ պատրաստել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ փոխանցում է Gazeta.ru-ն:
ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչները հանդես են եկել շտապ Ռուսաստանի դեմ հետագա քայլեր նախապատրաստելու օգտին, որոնք կախված կլինեն Ուկրաինայի արեւելքում իրադարձությունների հետագա զարգացումներից: ԵՄ առաջնորդները հայտարարություն կպատրաստեն ուղղված Եվրահանձնաժողովին եւ ԵՄ դիվանագիտական ծառայությանը՝ խնդրելով շտապ պատժամիջոցների նոր փաթեթ նախապատրաստել: