Բավ է պառակտվել
05-07-2014 19:08

Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի փոխանցումը Ուկրաինա ՌԴ-ն դադարեցրել է

Ըսռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության, որը մեջբերում է Lenta.ru-ն, ՌԴ-ն է Ղրիմից սպառազինության ու տեխնիկայի փոխանցումը Ուկրաինա: Ռուսական գերատեսչությունում պարզաբանել են, որ դադարեցումը պայմանավորված է երկրի արեւելքում ուկրաինական ուժայինների ակտիվ գործողություններով, որի արդյունքում խաղաղ բնակչներ են զոհվում, ինչպես նաեւ կործանվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ:  «Տվյալ որոշումը (տեխնիկայի փոխանցման դադարեցման մասին) կգործի մինչեւ Ուկրաինայի արեւելքում ուկրաինացի ուժայինների ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու իրավիճակի խաղաղ ճանապարհով կարգավորումը», - հայտարարել է ԱԳՆ-ը: Մայիսի վերջին ՌԴ պաշտպանութան փոխնախարար Դմիտրի Բուլգակովը հաղորդել էր, որ Ուկրաինան ունեցվածքի դուրսբերումը կավարտի մինչև տարվա վերջ: