Բավ է պառակտվել
25-03-2015 10:40

Հնդկաստանում հետախուզող ինքնաթիռ է վթարվել

Հնդկական զինված ուժերի ինքնաթիռը ծովն է ընկել Կարնատակա նահանգի մոտակայքում: Հետախուզող Dornier Do 228 ինքնաթիռը ժամանակացույցին համաձայն գիշերային թռիչք էր կատարում, երբ Գոա կղզու օդանավակայանի երթակարգավարը կորցրեց կապը ինքնաթիռի հետ: Արտակարգ դեպքի վայր են անմիջապես մեկնել հնդկական ծովային ուժերի նավերը: Նրանց հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի բեկորները, իսկ ձկնորսները զինվորականներին հայտնել են, որ գտել են ինքնաթիռի օդաչուին՝ Նիքիլ Ջոշին: Ինքնաթիռի անձնակազմի ևս երկու անդամների ճակատագիրն անհայտ է: Dornier GmbH գերմանական ընկերության կողմից 1981-1998 թթ. արտադրված Dornier Do 228 երկու շարժիչով ինքնաթիռը օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ավիացիայում: Հնդկաստանի ԶՈՒ-ում մինչև վերջին ժամանակներս օգտագործվել է 26 Do 228 հետախուզող ինքնաթիռ: