Բավ է պառակտվել
28-12-2015 10:26

ԱՄՆ-ում փոթորիկների և պտտահողմերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի

Միացյալ Նահանգներում փոթորիկների ու պտտահողմերի (տորնադո) հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ։ Տարրերքը հարվածել է ամերիկյան Տեքսաս, Օկլահոմա, Նյու Մեքսիկա, Իլինոյս, Միսիսիպի, Թեննեսի Լուիզիանա, Ալաբամա և Արկանզաս նահանգներին:

Տեղի են ունեցել փոթորիկներ և պտտահողմեր Տեքսասում, ոստիկանության հաղորդմամբ, պտտահողմերի զոհ է դարձել առնվազն 11 մարդ։ Տեքսասի նահանգապետ Գրեգ Էբոթի կողմից աղետի գոտի են ճանաչվել չորս շրջաններ: Արտակարգ ռեժիմ է մտցվել Օկլահոմայի որոշ հատվածներում: Միսսուրի և Իլինոյս նահանգներում ջրհեղեղները խլել են 13 մարդու կյանքեր:

Նյու Մեքսիկոյում, Տեքսասում և Օկլահոմայում ուժեղ ձյուն և քամի է տեղացել: Երեկ ամբողջ երկրում համատարած աղետի հետևանքով չեղյալ է հայտարարել ավելի քան հազար չվերթ, որոնցից կեսը կապված է Դալասի օդանավակայանի հետ: Զոհերի թվի մասին ճշգրիտ տվյալներ չկան: